Արցախում բենզինի պահեստի աղետալի պայթյունից 4 ամիս անց շուրջ 191 պացիենտի համար բուժման առաջին փուլը ավարտված է
Լեռնային Ղարաբաղում բենզինի պահեստի աղետալի պայթյունից 4 ամիս անց շուրջ 191 պացիենտի համար բուժման առաջին փուլը ավարտված է, մեկնարկել է երկրորդ` վերականգնողական փուլը: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, հետայրվածքային սպիներ, վերքերի բորբոքում, վիրակապություններ, ֆիզիոթերապևտիկ մերսումներ. երևանյան բժշկական կենտրոններից դուրս գրված ու արտասահմանյան կլինիկաներից վերադարձած գրեթե բոլոր պացիենտները շարունակում են ամբուլատոր վերականգնողական բուժումը:
ԱՆ Այրվածքաբանության կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 1 պացիենտ, 7 պացիենտ` շարունակում է բուժումն արտասահմանյան կլինիկաներում:
Սեպտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում բենզինի պահեստում պայթյունի հետևանքով զոհվել է 218 անձ, 21 անձ համարվում է անհետ կորած, 3 դիակ նույանականացված չէ։ Նման տվյալներ ավելի վաղ «Լուրերին» հայտնել էր քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունից զոհվել է 218 մարդ, 21-ը համարվում է անհետ կորած
- Աստծուց էր, որ մեքենաների հետևից չընկանք, չգնացինք բենզինի պահեստ.Արցախցի քարտաշ Մոսի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան