Բաբկեն Պիպոյան. Համայնքը եփել է բորշչ, որը չի կարողանում ուտել
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի՝ տարիներ առաջ տրանսպորտի թանկացման դեմ պայքարին մասնակցելու մասին հայտարարությունը «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանին հիշեցրել է, որ այդ տարիներին կային մարդիկ, որոնք իսկապես դուրս էին եկել պայքարի, և կային մարդիկ էլ, ովքեր շոգին «շորտիկ-մայկայով» այս ու այն կողմ էին վազվզում ուրախ դեմքերով։
«Պայքարը պետք է լինի բովանդակային, որ ունենա արդյունք, այդ ժամանակ բովանդակություն ապահովողները գիտեին, որ պայքարում են լրիվ այլ բանի դեմ։ Եթե իրենք մտնեին բովանդակային դաշտ ու ոչ թե շորտիկ մայկայով վազվզեին, թերս կիմանային՝ ինչի մասին էինք խոսում»,-ասաց Պիպոյանը՝ հիշեցնելով, որ դեռ այն ժամանակ հայտարարում էին, որ գործող տրանսպորտային ցանցն անարդյունավետ է։
Նա առաջարկում է նախ տրանսպորտային գործող ցանցը դարձնել արդյունավետ, ապա հաշվարկել ինքնարժեքը, նոր միայն քննարկել տրանսպորտի թանկացման հարցը։
ՀԿ նախագահի խոսքով, քաղաքային իշխանության կողմից առաջարկվղող փաթեթները մարդը չի կարող սպառել, ինչի հետևանքով տոմսի գինը շատ թանկ է նստելու իր վրա։
«Առաջարկվող սակագնային պլանով տրանսպորտի նոր ցանցի գործարկման դեպքում մեկ ուղևորափոխադրումը կարժենա մինչև 720 դրամ, քանի որ նոր ցանցի գործարկման դեպքում A կետից B կետ հասնելու համար պետք է չորս տրանսպորտ փոխի։ Հիմա կամ նոր սակագնային պլանը վերանայելու են նոր ցանցի գործարկման դեպքում, կամ չեն պլանավորում նոր ցանցի գործարկում, ինչը նշանակում է, որ երկար ժամանակ Երևանում գործելու է անարդյունավետ ցանցը, որն ինքնին ծախսատար է»,-ասաց Պիպոյանը՝ հիշեցնելով, որ գործող և նախկին քաղաքային իշխանությունները միջազգային խորհրդատուին տրամադրել են 850 հազար եվրո նոր, արդյունացետ ցանցի առաջարկի համար, քանի որ գործողը ծախսատար է, անարդյունավետ։
Անդրադառնալով այն հայտարարություններին, թե տրանսպորտի ոլորտում բարեփոխում է արվել, ՀԿ նախագահն ընդգծեց՝ բարեփոխումն ավտոբուսի կողքը նկարվելը չէ, բարեփոխումը համակարգ ներդնելն է։
«Իրականում գործ ունենք խայտառակ վատ փաստաթղթի, խայտառակ վատ կառավարման հետ։ Համայնքը եփել է բորշչ, որը չի կարողանում ուտել։ Որոշել են բորշչ ուտելուն մասնակից դարձնել ավելի շատ մարդկանց»,-ասաց նա։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Լալա Մնացականյան. Այն մարդիկ, որ մեր կողքը կանգնած գոռում էին թանկացումների դեմ, հիմա թանկացնում են տրանսպորտը
- «Մայր Հայաստանը» պայքարելու է քաղաքային տրանսպորտի գների բարձրացման դեմ
- Տնտեսագետ. Հանրային տրանսպորտը հանրային բարիք է, այն չպետք է դիտարկել որպես բիզնես
- Զեյնալյան. Ես ասել եմ, որ Երևանի տրանսպորտը պետք է թանկացվի
- Սուրեն Գրիգորյան. Այո՛, տրանսպորտը թանկանալու է
- Պիպոյանը՝ տրանսպորտի թանկացման նախագծի մասին. Այնպիսի փնթի իրավիճակ է, որ բովանդակային հարցեր քննարկելը տեղին չէ
- Բարձր գների մասին «շուխուր» դրեք, որ 50-100% թանկացումը չերևա ․ Պիպոյանը՝ տրանսպորտի թանկացման մասին
- ՔՊ-ական ավագանու անդամը հերքում է տրանսպորտի 260 դրամով թանկացման լուրը
- Երևանում տրանսպորտը կթանկանա դառնալով 260 դրամ. Փաշինյանի թիմը նոր նախագիծ է բերել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան