ժայռը տապալվեց․․․․ Պողոսյանը՝ Գինոսյանի մասին
Նոր-նորքի 5րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունենում «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի արարողությունը։ Ներկա են բազմաթիվ քաղաքացիներ, մշակութային ու պետական գործիչներ։
«Վերջին հանդիպումս Գինոսյանի հետ եղել է օրեր առաջ։ Նա այնքան էր ոգևորվել իր փորձասենյակի կահավորմամբ, ասաց՝ Թովմաս ջան, արի , տես ինչեր եմ արել, ինչեր եմ սարքել մեր տղերքի հետ։ Այնքան ջանադիր էր իր կազմը, առավոտից երեկո տուն չէին գնում,որպեսզի նորոգեն իրենց աշխատասենյակը։ Ինչ ասեմ․․․ ժայռը տապալվեց․․․ Ես մխիթարական խոսքեր չեմ գտնում՝ ասելու մեր ժողովրդին, որովհետև նա համազգային արժեք էր։ Նա Նժդեհի գաղափարների կենդանի կրողն էր, Գագիկ Գինոսյանը։ Նա դեռ գալիքում պետք է գնահատվի առավել, քան երբևե»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը, որը ևս մասնակցում է Գինոսյանի հոգեհանգստի արարողությանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին