Մեզ համար մեծ կորուստ է Գագիկ Գինոսյան բացառիկ հայի ու մարդու մահը․ Բեգլարյան
Արցախի նախկին ՄԻՊ, պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է․
«Խոր ցավով տեղեկացա Գագիկ Գինոսյանի մահվան մասին: Ինձ բախտ է վիճակվել ճանաչել այդ մեծ հային, պարել ու գործել նրա հետ և սովորել նրանից:
Մեզ համար մեծ կորուստ է Գագիկ Գինոսյան բացառիկ հայի ու մարդու մահը: Վստահ եմ՝ նրա կատարած գործերն ու թողած ժառանգությունն իրենց նշանակալի տեղն են ունենալու հայ ազգի հետագա պատմական երթում՝ որպես ազգային ինքնության գմբեթն ամրացնող սյուներ:
Ցավակցություններս պարոն Գինոսյանի ընտանիքին, հարազատներին ու բոլորիս՝ այս ծանր կորստի առթիվ: Թո՛ղ Աստված նրա հոգին լուսավորի, իսկ նրա թողած գոհարները՝ միշտ վառ պահի»:
Հարակից հրապարակումներ`
- ժայռը տապալվեց․․․․ Պողոսյանը՝ Գինոսյանի մասին
- Հրաժեշտ ուսուցչին, մարտական ընկերոջը... Գագիկ Գինոսյանի հոգեհանգիստը՝ Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
- Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Նոր-նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան