Իրանի ԱԳՆ-ն Բաղդադին ԱՄՆ-ի հարվածն ահաբեկչություն է որակել
Բաղդադի արևելյան շրջաններին ԱՄՆ-ի ռազմական հարվածը ահաբեկչական գործողություն է, որը վտանգ է ներկայացնում միջազգային անվտանգության համար։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, որի խոսքերը մեջբերված են գերատեսչության պաշտոնական կայքում։
Ինչպես ընդգծել է դիվանագետը, Թեհրանը «խստորեն դատապարտում է Իրաքի տարածքում ամերիկյան կառավարության կողմից իրականացված ահաբեկչական հարձակումը, որը հանգեցրել է դիմադրության ուժերի մի քանի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Աբու Բաքիր աս-Սաիդին՝ ի դեմս բարձրաստիճան ղեկավարներից մեկի, որը պայքարում էր ահաբեկչության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ»: Քանանիի խոսքով՝ Վաշինգտոնի գործողությունները խախտում են Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և «վտանգ են ներկայացնում միջազգային անվտանգությանն ու տարածաշրջանային կայունությանը»։
Հարակից հրապարակումներ`
- ԻԼԻՊ-ը ստանձնել է Բաղդադի Սադր քաղաքում պայթյունի պատասխանատվությունը, որի արդյուքնում կա 30 զոհ
- Բաղդադի հիվանդանոցներից մեկում հրդեհի հետևանքով մահացածների թիվը հասել է 82-ի
- Իրաքում հերքել են Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման մասին տեղեկությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան