Հայաստանի իշխանությունները ցույց են տալիս՝ իրենք պատրաստ են չունենալ հայկականություն, միայն թե բավարարեն թշնամու պահանջները. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները հանդիպում են ընդհանուր ձևաչափով, առանձին, քաղաքացիների, հայաստանյան գործընկերների հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա նշեց, որ սա աշխատանքային գործընթաց է, որն ամենօրյա ռեժիմով տեղի է ունենում։
«Փորձում ենք գտնել այն բոլոր հնարավորություննները, որոնց միջոցով մեր ձայնը լսելի կդարձնենք։ Փորձել ենք տարբեր տարբերակներ, ստացվել է մեր ձայնը լսելի դարձնել, բայց հիմնականում կարգավորումների փուլում է, ինձ թվում է, որ ստացվելու է»,- ասաց Մ.Հակոբյանը։
Ինչ վերաբերում է նախօրեին Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններին, մասնավորապես փաստին, որ թշնամի երկրի նախագահն ընտրություն կատարեց հենց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, Մ. Հակոբյանն ասաց. «Հանցագործը միշտ վերադառնում է հանցագործության վայր, սա մարտահրավեր էր աշխարհին։ 21-րդ դարում ցեղասպանության վտանգի ներքո էթնիկ զտում և բռնի տեղահանում կատարելուց հետո աշխարհի աչքի առաջ բռնապետը գնացել և ընտրությունն իրականացրել է հենց այն երկրում, քաղաքում, որտեղից բռնի, զենքի սպառնալիքի ու զոհերի հետևանքով մարդկանց տեղահանել են։ Սա մարտահարվեր էր աշխարհին, աշխարհը մտածելու բան ունի, անելիքներ շատ ունի, քանի որ այս պրոցեսն այևս հնարավոր չի լինելու կանգնեցնել»։
Ըստ նրա, նաև վախեր կան այս քայլի մեջ պարփակված. «Ադրբեջանը շատ լավ հասկանում է՝ միգուցե փաստի ուժով տեղի է ունեցել այն, ինչ իրենք երազում էին, բայց իրավունքի ուժով կայացած չէ այն ամենը, ինչը որ հիմա իրենք ուղղակի ցուցադրում են»։
Այս բոլոր մարտահրավերներին, Մետաքսե Հակոբյանի խոսքով, Հայաստանի իշխանությունների կողմից որևէ արձագանք չկա։
«Չկա արձագանք, բացի համաձայնությունը։ Հայաստանի իշխանությունները ստորակետի ճշտմությամբ համաձայն են, Հայաստանի իշխանությունները ցույց են տալիս, որ իրենք պատրաստ են չունենալ հայկականություն, միայն թե բավարարել թշնամու պահանջները»,- ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Զարմանալի էր, որ ընտրատեղամասում ներկա չէր Ալիևի վստահված անձ Նիկոլ Փաշինյանը. Էդգար Ղազարյան
- Ալիևի վերընտրվելուց հետո Ադրբեջանը լիարժեք ու նոր թափով շարունակելու է Հայաստանի դեմ ագրեսիան. Գեղամյան
- Այսօր տեսանք ավերակների վրա կառավարելու Ալիևի հակումը, հոգեբանները դրան ասում են «թերարժեքության բարդույթ». Վահագն Սարոյան
- Ալիևը քվեարկել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան