Միխայիլ Գալուզինն ու Վաղարշակ Հարությունյանը քննարկել են հայ-ռուսական օրակարգի այլ հրատապ հարցեր
Փետրվարի 8-ին հանդիպել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարարի Միխայիլ Գալուզինն ու Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեապանության մամուլի ծառայությունից։
Կողմերը քննարկել են Ռուսաստանի Դաշնության տարածքում առևտրային գործունեություն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ազգային վարորդական վկայականների հիման վրա տրանսպորտային միջոցներ վարել թույլատրելու հարցերը:
Մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական օրակարգի այլ հրատապ հարցերի շուրջ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը