«Արցախը վերադարձնենք արցախցիներին» . ներկայացվեցին հնարավոր լուծումները
«Մենք պետք է փորձենք վերականգնել Արցախի Հանրապետության բնակիչների իրավունքները և պետություն ունենալը»,- «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հրավիրած քննարկմանն ասաց հասարակական-քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանը։
Նա նշեց, որ քննարկմանը ներկայացնում են նախագիծ, որը կարող է ենթարկվել փոփոխությունների, այս քննարկումը հենց այդ նպատակով է։
«Այսօր շրջանառվում են տարբեր մոտեցումներ՝ սկսած Արցախի հարցի փակումից, որը ադրբեջանական օրակարգն է, այնուհետև երկկողմ բանակցությունների ճանապարհով հարցի լուծումը կամ վերադառնալը։
Մեզ բոլորիս միավորում է հետևյալը՝ ինչպիսի բանակցային օրակարգ պետք է ձևավորվի և ինչ կետից մենք կարող ենք սկսել մեր՝ դարձյալ դժվարին և բարդ ճանապարհը»,- ասաց Նարինե Դիլբարյանը։
Նա ընթերցեց կլոր սեղանի մասնակիցների մշակած «Արցախը վերադարձնենք արցախցիներին» նախագիծը, որտեղ ներկայացված են հնարավոր լուծումները Արցախն իր բնիկ տերերին՝ արցախցիներին վերադարձնելու կարգախոսն իրականություն դարձնելու համար։
Որպես առաջին կետ նշվում է առ ոչինչ համարել Նիկոլ Փաշինյանի բանավոր հայտարարությունները, որոնցով Արցախը և ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ ճանաչվել են Ադրբեջանի կազմում. «Նման հայտարարությունները պաշտոնական ուժ չունեն, չեն անցել վավերականացման օրինական ընթացակարգերը, հակասում են ՀՀ հիմնական օրենքին և օրենսդիր մարմնի բազմաթիվ որոշումներին։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Եթե «իշխանասատկած» Նիկոլի նման մոռանում ենք Արցախի ինքնորոշման իրավունքը, մեզ միայն ձախողումներ են սպասում. Հայրիկյան
- Մենք գործ ունենք շատ վտանգավոր միտումների հետ. Հրանտ Բագրատյան
- Զարմանալի էր, որ ընտրատեղամասում ներկա չէր Ալիևի վստահված անձ Նիկոլ Փաշինյանը. Էդգար Ղազարյան