Եթե «իշխանասատկած» Նիկոլի նման մոռանում ենք Արցախի ինքնորոշման իրավունքը, մեզ միայն ձախողումներ են սպասում. Հայրիկյան
«Մենք ունենք հայկական հարց։ Արցախը հայկական հարցի մի մասն է»,- «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման կազմակեպած քննարկմանն ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։
Ըստ նրա, մեր մեծագույն ռազմավարական սխալը եղել է այն, որ մենք չուզեցինք Արցախն ընկալել հայկական հարցի մի մաս և հայկական հարցի մյուս տարրերից տարբերվող նրանով, որ այնտեղ ապրող, ինքնորոշվող հայություն կա։
«Արցախը կար, որովհետև Հայաստանն ինչ-որ չափով աջակցում էր Արցախին, թիկունք էր լինում։ Մենք պետք է հասկանանք՝ Հայաստանն էլ կա, աշխարհում որևէ պետություն կա, բացի Հնդկաստան, Չինաստան, ինչ որ չափով ՌԴ, ԱՄՆ, իրենց դաշնակիցներով։
Հայերս կարող ենք հաջողությունների հասնել, եթե մենք մեր ճիշտ տեղը գտնենք»,- ասաց Պ.Հայրիկյանը։
Նա ընդգծեց, որ ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշումն այս շատ վտանգավոր փուլում պետք է բավական հստակ լինի, որպեսզի կարողանան Հայաստանը դարձնել քաղաքակիրթ աշխարհի մի մաս և այդ ճանապարհով ոչ միայն Արցախի հարցը լուծել, նաև ընդհանրապես զբաղվել արդարությամբ։
«Եթե մենք խուսափում ենք ճշմարտությունից, արդարությունից, Նիկոլի նման, «իշխանասատկացի» նման մոռանում ենք իրավունքը, Արցախի ինքնորոշման իրավունքը, մեզ միայն ձախողումներ են սպասում»,- ասաց Հայրիկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք գործ ունենք շատ վտանգավոր միտումների հետ. Հրանտ Բագրատյան
- Զարմանալի էր, որ ընտրատեղամասում ներկա չէր Ալիևի վստահված անձ Նիկոլ Փաշինյանը. Էդգար Ղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան