Ռուսաստանը Հայաստանին կոչ է արել քննադատության փոխարեն սկսել քննարկել իրավիճակը ՀԱՊԿ-ում
Ռուսաստանը Հայաստանին կոչ է անում հրապարակային հարձակումների և քննադատության փոխարեն սկսել ՀԱՊԿ-ում իրավիճակի քննարկումը։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Մենք բոլորս շահագրգռված ենք ՀԱՊԿ-ի գործունեության հետագա բարելավմամբ և որպես ռազմաքաղաքական միավորման՝ արդյունավետությամբ, ինչին, իհարկե, կնպաստի կազմակերպության շրջանակներում բնականոն և լիարժեք աշխատանքին Հայաստանի շուտափույթ վերադարձ։ Ցավոք, մեր Հայաստանի դաշնակիցները մինչ այժմ իսկապես հեռու են մնացել դրանից»,-ասել է դիվանագետը:
«Մենք կոչ ենք անում Երևանի մեր գործընկերներին կազմակերպության հասցեին հրապարակային էմոցիոնալ հարձակումների և քննադատության փոխարեն սկսել քաղաքական և փորձագիտական մակարդակներում հրատապ հարցերի քննարկումը»,-ընդգծել է Պանկինը:
Մոսկվան ելնում է նրանից, որ ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հետ փոխադարձ հարգալից երկխոսության շարունակումը համապատասխանում է անվտանգության ոլորտում Երևանի շահերին և ծառայում է եվրասիական տարածքում, այդ թվում՝ հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՊՀ գլխավոր քարտուղարն Ադրբեջանում նախագահական ընտրություններն անվանել է մրցակցային և այլընտրանքային
- Որոշակի փուլում ԱՊՀ հարթակում Երևանի ակտիվության նվազում իսկապես նկատվել է. ՌԴ փոխարտգործնախարար
- ՀԱՊԿ-ն ի վիճակի է կայունացնող դեր խաղալ Հարավային Կովկասում․ Զախարովա
- ՌԴ ԱԳՆ-ից բացառել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան