Վահագ Ռաշը Տերյանի ծննդյան օրը ներկայացրել է «Կարուսել» երգը՝
Վահագ Ռաշը Տերյանի ծննդյան օրը ներկայացրել է սիրված հեղինակի խոսքերով և Ալեքսեյ Հեքիմյանի երաժշտությամբ «Կարուսել» երգը` բլյուզային մեկնաբանությամբ։
«Ծնունդ, որ վերածնունդ ու կյանք էր բովանդակ ժողովրդի համար։ Խոսք, որ սիրտ, ուղեղ ու հոգի էր։ Գրիչ, որ անսահման ու կես բնություն էր։ Օրհնյալ է ծնունդն այն ԲԱՆԱՍՏԵՂԾԻ, որ որպես հավերժության սերմնացան` հավերժաբար ժայթքեց գրականության եղեգան փողից»,-նշել է երգիչը։
Գործիքավորումը կատարել է Կարեն Արզումանյանը, միքս մասթերինգը՝ Սերգեյ Գասպարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա