Ստացվում է, որ մենք պարալիզացնում ենք ամբողջ պետական համակարգի աշխատանքը.Վահան Քերոբյանը՝ Անի Իսպիրյանի ձերբակալության մասին
«Իզուր չէր, որ նշեցի 100 մլրդ դրամի մոբիլիզացիա է եղել և վերջերս իրավապահների հայտնաբերած խախտումները վերաբերում է 234 մլն դրամի, որն ընդհանուր ծավալի 0.2 %-ն է։ Սովորական բանկերը, երբ որ վարկավորում են անում, ի սկզբանե 2-3 %-ը դնում են, որ կկորի»,-կառավարության նիստում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով փոխնախարար Անի Իսպիրյանի ձերբակալմանը։
Քերոբյանը վստահեցրեց, որ խոսք է գնում, ոչ թե գողության մասին, այլ՝ շահառուների կողմից խարդախություն անելու։
«Այդ խարդախության համար եթե պատժվում են մարդիկ, ովքեր չեն գողացել կամ ապացուցված չէ, որ գողացել են, ստացվում է, որ մենք պարալիզացնում ենք ամբողջ պետական համակարգի աշխատանքը։
Ես խոսում եմ մեր գործընկերների հետ, գյուղատնտեսական վարչությունները հարց են տալիս՝ եթե մարդում գողության համար չեն բռնել, մենք ինչպե՞ս շարունակենք աշխատել, որ վստահ լինենք, որ մեր ազնիվ աշխատանքը վերջում չի պատժվի։ Դրա համար մենք պետք է մշակութային փոփոխություն անենք, հասկանանք, թե թույլ ե՞նք տալիս, որ մարդիկ երբեմն սխալներ թույլ տան, չնայած՝ այս պարագայում ես վստահ եմ՝ կպարզվի, որ այդպիսի սխալներ էլ առանձնապես չկա»,-հայտարարեց Քերոբյանը։
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե իրենց մոտեցումն այն է, թե պետական միջոցների գողություն տեղի ունեցել է, թե ոչ։
«Ընթացակարգային խախտումն այլ բան է, բայց ծրագրավորված, պլանավորված չարաշահումը, յուրացումը, կաշառքը լրիվ ուրիշ բան է։ Իհարկե, մեր ընթացակարգերն այնքան բարդ ու խճճված են, որ երբեմն սատանան ինքը գլուխ չի հանի, բայց սկզբունքը հետևյալն է՝ բյուջեից փող տարվե՞լ է, թե՞ ոչ, ընդորում՝ էական չէ, թե ով է տարել»,-ասաց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
- Փոխնախարար Անի Իսպիրյանի աշխատանքից դժգոհ է եղել անձամբ Նիկոլ Փաշինյանը
- Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան