Ալիևի վերընտրվելուց հետո Ադրբեջանը լիարժեք ու նոր թափով շարունակելու է Հայաստանի դեմ ագրեսիան. Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի կարծիքով, Ադրբեջանում նախօրեին կայացած արտահերթ նախագահակն ընտրությունները տարբերվում էին նախորդներից։
«Ալիևը վերընտրվեց։ Լավ, բա հետո՞
Երեկ կայացած ընտրություններում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը «Հաղթանակած ազգին հաղթանակած առաջնորդ» կարգախոսով վերընտրվեց՝ առանց որևէ արտառոց ջանքերի ստանալով ձայների շուրջ 92 %-ը։ Առաջին հայացքից ոչ մի յուրահատուկ բան։ Սակայն այս ընտրությունները տարբերվում էին նախորդներից։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալևի արտաքին ու ներքին քաղաքականության հիմնական նպատակ է հայտարարված Հայաստանի ու հայության դեմ շարունակական պայքարը և Թուրքիայի (Թյուրքական աշխարհի) հետ միավորումը, ապա նրա վերընտրությունը ներքին լեգիտիմություն է հաղորդում ադրբեջանական այս քաղաքականությանը։
Սա էլ, իր հերթին, նշանակում է, որ Ադրբեջանը լիարժեք ու նոր թափով շարունակելու է Հայաստանի դեմ ագրեսիան՝ նպատակ ունենալով առաջին հերթին չեզոքացնել Հայաստանի դիմադրողականության հնարավորությունները, ինչը թույլ կտա հեշտացնել տարածքային նոր նվաճումները (առաջին հերթին Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի ուղղություններով)։
Հայաստանի հետ խաղաղության կամ բարդիդրացիական հարաբերությունների մասին նույնիսկ խոսք չկա»,- գրել է Վ.Գեղամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Exit poll. Ալիևը հաղթում է Ադրբեջանի նախագահական ընտրություններում
- Այսօր տեսանք ավերակների վրա կառավարելու Ալիևի հակումը, հոգեբանները դրան ասում են «թերարժեքության բարդույթ». Վահագն Սարոյան
- Ալիևը քվեարկել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան