ԱՊՀ գլխավոր քարտուղարն Ադրբեջանում նախագահական ընտրություններն անվանել է մրցակցային և այլընտրանքային
Ադրբեջանում փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրությունները մրցակցային էին և այլընտրանքային։ Գործող նախագահ Իլհամ Ալիևի համոզիչ հաղթանակն ապահովեց քաղաքացիների շրջանում նրա անհերքելի հեղինակությունը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, որը գլխավորում է Համագործակցության դիտորդական առաքելությունն այս ընտրություններում։
«Ընտրություններն այլընտրանքային էին, մրցակցային, սա է գլխավորը, ԱՊՀ տարածքում ընտրությունների կազմակերպիչներին պարբերաբար ուղղվող քննադատական մեղադրանքներից մեկը այն է, որ ընտրություններն ամրցակցային չեն այլընտրանք չկա։ Այստեղ այլընտրանք կար, յոթ թեկնածու։ Բոլորը արժանի մարդիկ»,-ասել է Լեբեդևը։
Նա ընդգծեց, որ ԱՊՀ-ից դիտորդներն ուսումնասիրել են բոլոր յոթ թեկնածուների կենսագրությունն ու ծրագրերը։ «Ծրագրերը պատկառելի են, հավասարակշռված՝ ուղղված Ադրբեջանի հետագա զարգացմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը, ընտրողների համար կար մրցակցություն, կար այլընտրանք»,-նշել է Լեբեդևը։
Նրա խոսքով, հինգերորդ ժամկետով առաջադրված Ալիևի հեղինակությունն անհերքելի է, ինչն էլ ապահովել է քվեարկության արդյունքը։ «Համոզիչ հաղթանակ, ակնհայտ, սպասելի էր: Այստեղ զարմանալի ոչինչ չկա: Սրանից սենսացիա և քննադատության առիթ չէի անի»,-ընդգծել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը:
Հարակից հրապարակումներ`
- Exit poll. Ալիևը հաղթում է Ադրբեջանի նախագահական ընտրություններում
- Ալիևը քվեարկել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում
- Ադրբեջանի ԿԸՀ. Իլհամ Ալիևը 84% ձայնով կրկին նախագահ դարձավ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան