Մեծ ծեծկռտուք՝ Wildberries-ի պահեստում
Wildberries-ի Էլեկտրոստալի պահեստում մեծ ծեծկռտուք է տեղի ունեցել աշխատակիցների ու արագ արձագանքման խմբի անդամների մասնակցությամբ։
Ընկերությունից հայտնել են, որ ներքին հետաքննություն կանկցկացվի։ Մոսկվայի շրջանի ոստիկանության փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել կազմակերպության աշխատակիցների և անվտանգության աշխատակիցների միջև, բացահայտվել է 13 ակտիվ օրինախախտ, նրանք հարցաքննվում են։
Ընկերության տվյալներով՝ անվտանգության ծառայությունը ժամանած իրավապահների հետ կանխել է հետագա զարգացումները։ Պահեստը ներկայումս աշխատում է բնականոն ռեժիմով։