Գալուզին. ՌԴ-ի խնդիրն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հասնել հաշտեցման և խաղաղ փոխգործակցության կայուն ուղուն
Ռուսաստանի դերը Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության մեջ անվիճելի է, մեծ և եզակի։ Այս մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում այլընտրանք չունի, այս դերը մեծ է և եզակի։ Առաջին հերթին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը»,-ասաց նա՝ հավելելով. «Այսօր մեր խնդիրն է օգնել մեր գործընկերներին՝ Հայաստանին և Ադրբեջանին, հասնել հաշտեցման և խաղաղ փոխգործակցության կայուն ուղու։ Օգնել Անդրկովկասում փոխըմբռնման, վստահության և համագործակցության մթնոլորտի ստեղծմանը, որպեսզի իրավիճակը տարածաշրջանում լինի կայուն և ստաբիլ»։
Նրա խոսքով, Ռուսաստանը Երևանին և Բաքվին խորհրդատվական ծառայություններ է առաջարկում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման շրջանակներում, քանի որ միայն Մոսկվան ունի եզակի տեղագրական նյութեր։
«Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը տանող խաղաղ գործընթացին, ապա Ռուսաստանի Դաշնությունը ակտիվորեն շարունակում է օգնել քննարկել հարցերի ողջ շրջանակը... Մենք միշտ պատրաստ ենք մեր հարթակը տրամադրել խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստան-Ադրբեջան բանակցություններին»։
Հուսով ենք, որ Երևանին կհամակի այն ըմբռնումը, որ եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ամենահուսալի ճանապարհն է, այլ ոչ թե արտատարածաշրջանային ուժերին, խաղացողներին, առաջին հերթին ԱՄՆ-ին և Եվրամիությանը ներգրավելու ջանքերը, որոնց գործունեությունը ուղղված ոչ թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, այլ Ռուսաստանի Դաշնությանը այս գործընթացից դուրս մղելուն, Անդրկովկասյան տարածաշրջանում ուժերի առկա հավասարակշռության խախտելուն և, այդպիսով, Ռուսաստանի սահմանների մերձակայքում անկայունության ևս մեկ աղբյուր ստեղծելուն»,-հավելել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը:
Հարակից հրապարակումներ`
- Որոշակի փուլում ԱՊՀ հարթակում Երևանի ակտիվության նվազում իսկապես նկատվել է. ՌԴ փոխարտգործնախարար
- Վարչապետի թեկնածու. Վրաստանը կշարունակի խաղաղ ճանապարհով լուծել ՌԴ-ի հետ հակամարտությունը
- Փաշինյանն ասել է, որ ՌԴ-ն չի կարող լինել Հայաստանի հիմնական գործընկերը պաշտպանության ոլորտում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան