Չի կարա սենց բան կրկնվի, ինչքան սիգի քվոտա տրված է՝ ճշգրիտ այդքանի համար պետք է վճարվի, եթե չէ՝ կպարզենք. Նիկոլ Փաշինյան
«Խոսք է գնում Սևանա լճում արդյունագործական որսի չափաքանակը հաստատելու մասին»,- կառավարության նիստում հայտնեց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ զեկուցելով ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1656-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը։
Նախարարը հայտնեց, որ չափաքանակը սահմանելուց հիմնվում են ՀՀ ԳԱԱ գիտական ուսումնասիրությունների վրա։
«2023 թվականի դեկտեմբերին մենք ստացել ենք ԳԱԱ-ի տվյալներն, ըստ որի, մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը ձկնորսները կարող են դիմել շուրջ 257 տոննա քվոտայի շրջանակներում օրինական որս իրականացնելու համար»,-հայտնեց նախարարը։
Սիմիդյանը տեղեկացրց, որ 2020-21 թթ. քվոտան եղել է 300 տոննայի շրջանակներում, 2022-23 թվականին եղել է 600 տոննայի շրջանակներում։
Նրա խոսքով՝ 2024 թ.-ին ԳԱԱ-ն նոր ուսումնասիրություն կանի, պարզելու համար, թե նոր քվոտայի հնարավորություն կա այն ավելացնելու համար։
ՇՄ նախարարը հայտնեց, որ որոշման ընդունումից հետո ձկնորսները կարող են դիմել և ստանալ սիգ որսալու քվոտաները։
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ վերջին որսի արգելքի շրջանում 95 և ավել տոկոսով հաջողվել է սիգի ձվադրման շրջանում կանխել ապօրինի ձկնորսությունը, ինչը Երրորդ հանրապետության պատմության շրջանում առաջին անգամ է։
Փաշինյանի խոսքով՝ այն տեղի է ունեցել ջարային պարեկային ոստիկանության ներդրմամբ և շնորհիվ։
«2022 թվականին 600 տոննա քվոտայի դիմաց մենք ապահովել ենք 566.1 տոննա ձկան համար մուծումներ, այսինքն այդքան թուղթ։ Մենք բոլորս գիտենք, որ կրկնակի ավել որս է արվում, բայց նույնիսկ այս քվոտան, որի դիմաց պետք է վճարում ապահովվեր՝ մենք գոնե սիգի այդ 600 տոննայի վճարը չենք կարողացել ապահովել։ Առավել պրոբլեմատիկն այն է, որ 2023 թվականին այդ ցուցանիշն ավելի է նվազել դարձել է 390 տոննա։ Սա անընդունելի պրակտիկա, էլ չեմ ասում ՝1 կգի դիմաց 65 դրամ գինը, որոն առաջարկվում է ձկնորսին։ Չի կարա սենց բան կրկնի, ինչքան քվոտան տրված է ճշգրիտ այդքանի համար պետք է վճարվի, եթե չէ, ուրեմը պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում։ Հասկանալի է առաջադրանքը, պարո՛ն Սիմիդյան»,- հայտարարեց Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան