Զարմանալի էր, որ ընտրատեղամասում ներկա չէր Ալիևի վստահված անձ Նիկոլ Փաշինյանը. Էդգար Ղազարյան
«Արցախի նախագահի նստավայրում Ալիևն ինքն իրեն ընտրեց Ադրբեջանի նախագահ։ Սա շատ խորհրդանշական իրադարձություն էր, ցույց էր տալիս, որ ադրբեջանական ընկալումներում ամենաբարձր մակարդակում Ստեփանակերտը գերիշխանություն ունի Բաքվի նկատմամբ»,- «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման կազմակեպած քննարկմանն ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Ըստ նրա, «զարմանալի էր, որ ընտրատեղամասում ներկա չէր Ալիևի վստահված անձը՝ Նիկոլ Փաշինյանը»։
Ղազարյանի համոզմամբ, այն, ինչ որ տեղի է ունեցել Արցախում 2020 թվականից սկսած, ընդամենը միջազգային ռազմական հանցագործություն է։
«Հանցագործը պետք է պատասխանատվության ենթարկվի, բայց ունենք իրավիճակ, որ հայկական կողմից Ադրբեջանին որևէ մեկը պատասխանատվության չի ուզում կանչել միայն մեկ պատճառով, որ Հայաստանի ղեկավարությունն այդ պատերազմի հանցակիցն է, այսինքն հանցախմբի անդամները միմյանց մեղադրել և միմյանց պատասխանատվության կանչել չեն կարող, դա կարող է անել քննիչը, դատախազը, դատարանը։ Հիմա մեզ պետք է այս պատերազմական հանցագործներին բերել արդարադատության դաշտ և առաջին արդարադատությունը պետք է իրականացվի Հայաստանում, Հայաստանում գտնվող պատերազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկելու միջոցով»,-ասաց Է. Ղազարյանը։
Մանրամասն՝ տեսանյությում։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևի վերընտրվելուց հետո Ադրբեջանը լիարժեք ու նոր թափով շարունակելու է Հայաստանի դեմ ագրեսիան. Գեղամյան
- Այսօր տեսանք ավերակների վրա կառավարելու Ալիևի հակումը, հոգեբանները դրան ասում են «թերարժեքության բարդույթ». Վահագն Սարոյան
- Ալիևը քվեարկել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին