Բայդենը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ զրուցել է մահացած առաջնորդների հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մի քանի օրվա ընթացքում երկրորդ անգամ խառնել է եվրոպացի առաջնորդների անունները՝ ասելով, որ 2021 թվականին շփվել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլի հետ, ով մահացել է 2017թ։
«Այդ ժամանակ Հելմուտ Կոլը շրջվեց դեպի ինձ և ասաց. «Ի՞նչ կասեք, պարոն նախագահ, եթե վերցնեիք London Times-ը և իմանայիք, որ հազար մարդ կոտրել է բրիտանական խորհրդարանի դռները, սպանել մի քանի ոստիկանները, որպեսզի թույլ չտան վարչապետը ստանձնի պաշտոնը», - մեջբերում է Bloomberg Բայդենի խոսքերը Նյու Յորքում դրամահավաքի ժամանակ:
Ինչպես նշվում է, նախագահը, կարծես, շփոթել է Կոլի և Անգելա Մերկելի անունները։ Մերկելն էր 2021 թվականին զբաղեցնում Գերմանիայի կանցլերի պաշտոնը։ Բայդենը հետագայում նորից է կրկնել այս սխալը։
Այս շաբաթվա սկզբին Բայդենը խոսել իր վերջին շփումների մասին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանի հետ, ով մահացել է մոտ 30 տարի առաջ:
«Ամերիկայի նախագահը, որն այժմ 81 տարեկան է, հաճախ է նման վերապահումներ անում։ Նա պատմել էր, թե ինչպես է նկարվել մի կոնգրեսականի հետ, ով իրականում ներկա չէր միջոցառմանը, շփոթել իր նախարարներին, Չինաստանի առաջնորդներին, Չարլզ III-ի՝ անգլիական գահ բարձրանալուց հետո ասել էր՝ «Աստված պահապան թագուհուն», ով արդեն մահացել էր»,- գրում է Ռիա նովոստին։