Բելլա Պապիկյան. Հաուսերի հետ շատ ջերմ հարաբերություններ ունենք: Նա շատ գայթակղիչ տղամարդ է
Քանոնահարուհի Բելլա Պապիկյանի ու հայտնի ջութակահար Ստեփան Հաուսերի կատարումները լայն տարածվեցին սոցիալական բոլոր հարթակներում՝ հավաքելով հարյուր հազարավոր դիտումներ, լայքեր։ Հազարավոր մեկնաբանություններում օգտատերերն իրենց հիացմունքն էին հայտնում հայ աղջկա ու խորվարթ երաժիշտի համատեղ կատարումների մասին, որոնք վերնագրված են «Love story»։
Հաուսերի հետ համագործակցության, հետագա ծրագրերի մասին Panorama.am-ը խոսել է հայտնի Բելլա Պապիկյանի հետ։
Panorama.am-Ինչպե՞ս սկսվեց Ձեր համագործակցությունը Ստեփան Հաուսերի հետ։ Ես հիշում եմ, որ առաջին համատեղ կատարումը հրապարակելիս Դուք նշել էիք. «Երազանքները կատարվում են»։
Բելլա Պապիկյան-Ինձ մոտ ստեղծագործական ճգնաճամ էր: Բոլոր արտիստների մոտ երևի լինում է, երբ ոչինչ անել չես ուզում, չունես ոչ մի մոտիվացիա: Այդ ժամանակ ինքս ինձ ասացի՝ այսպես շարունակվել չի լինի, ոչ մեկ չի գալու ինձ օգնի կամ մոտիվացիա տա, միայն ես կարող եմ ինքս ինձ ու իմ մտքերը փոխել: Այդ ժամանակ էր, երբ իմացա, որ Հաուսերը Դուբայում է գտնվում: Նրա հետ նվագելը շատ վաղուց է երազանք եղել: Երբեք չէի պատկերացնի, որ օրերից մի օր այն կիրականանա: Ես նամակ ուղարկեցի նրան՝ առաջարկելով համագործակցել, նշելով, որ քանոնը շատ յուրահատուկ երաժշտական գործիք է և հաստատ յուրահատուկ երանգ կտա նրա կատարումներին։ Մեկ ժամ անց պատասխան ստացա. նա, տեսնելով իմ էջն ու կատարումները, համաձայնել էր: Այդ պահին ուրախությունից թռչկոտում էի ու բարձր բղավում՝ ես դա արեցիիիիի՜՜՜՜՜։
Panorama.am-Նոր համատեղ կատարումներ դեռ կլսե՞նք, թե՞ նկարահանվածներն արդեն ցուցադրված են։
Բելլա Պապիկյան-Մեր միասին տեսանյութերը ամենաշատ դիտվածներից են իր էջում , և այդ բուռն արձագանքից հետո նա առաջարկել է շարունակական դարձնել մեր ելույթները: Ուստի անպայման շատ շուտով նոր կատարումների սպասեք:
Panorama.am-Կա՞ն այլ հայտնի երաժիշտներ, որոնց հետ համագործակցում եք։
Բելլա Պապիկյան-Դեռ ոչ, բայց շատ շուտով կլինեն
Panorama.am-Ձեր և Հաուսերի կատարումներն այնքան ջերմառատ ու սիրառատ են, հնարավո՞ր է՝ հետագայում ականատես լինենք իրական սիրո պատմության։
Բելլա Պապիկյան-Ես սիրում եմ բեմն ու անձնականը իրարից տարանջատել: Հաուսերի հետ շատ ջերմ մտերիմ հարաբերություններ ունենք: Նա շատ գայթակղիչ տղամարդ է, կյանքով ու ռոմանտիզմով լի: Կյանքում ամեն ինչ հնարավոր է : Միգուցե և ականատես լինեք, միգուցե՝ ոչ: Սպասեք նորությունների։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Հաուսերի նոր կատարումը հայ քանոնահարուհու հետ
- «Սիրո պատմություն». Հայ քանոնահարուհու կատարումը աշխարհահռչակ թավջութակահարի հետ
- Հաուսերի հրապարակած լուսանկարն ու գրառումը դժգոհություն են առաջացրել թե հայ, թե թուրք օգտատերերի մոտ
- Աշխարհահռչակ թավջութակահար Հաուսերը Երևանում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան