Հոգեհանգստի կազմակերպման համար մշակութային օջախները լավագույն վայրերը չեն. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը այն կարծիքին է, որ մշակութային օջախները լավագույն վայրերը չեն հոգեհանգստի կազմակերպման համար։
«Ես գտնում եմ, որ մշակութային հաստատությունները պետք է հնարավորինս զերծ պահել, ամենայն հարգանքով ցանկացած գործչի վաստակի նկատմամբ, սա կապ չունի որևէ անձի հետ, ես չեմ գտնում, որ դրանք լավագույն վայրերն են հուղարկավորություն կազմակերպելու համար»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Գագիկ Գինոսյանի հոգեհանգիստը չի կազմակերպվում Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
Հիշեցնենք, որ երեկ «Ֆեյսբուքում» նախաձեռնություն էր սկսվե՝ կառավարությունից պահանջելով «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի հոգեհանգիստը կազմակերպվի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ մարմինը հանգչի Կոմիտասի անվան պանթեոնում կամ Եռաբլուրում։
Գագիկ Գինոսյանի հոգեհանգիստը կկայանա այսօր Նոր-նորքի 5ճրդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ փետրվարի 9-ին Կամերային երաժշտության տանը։ Նա կհուղարկավորվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Նոր-նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
- Գագիկ Գինոսյանը կհուղարկավորվի «Եռաբլուր»-ում ՝ հիմք ընդունելով նրա մարտական ուղին․ ՊՆ
- Քաղաքացիները պահանջում են՝ Գագիկ Գինոսյանի հուղարկավորությունը կազմակերպել Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքից
- Ամեն բան կանենք, որ իր արածը կիսատ չմնա շարունակվի ու անմահանա. Գագիկ Գինոսյանի դուստր
- Մահացել է «Կարին» երգի-պարի խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին