Լևոն Քոչարյանին կրկին կանչել են Քննչական կոմիտե
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին այսօր կրկին կանչել են Քննչական կոմիտե, ինչն օրենսդիր մարմնի ներկայացուցիչը տարօրինակ է համարում։
«Փետրվարի 5-ին գործով նախաքննության ավարտ էր հայտարարվել։ Գործը պետք է ուղարկվեր դատարան։ Սակայն փետրվարի 6-ին՝ 24 ժամ չանցած, պարզվեց, գործի քննությունը վերսկսում են»,-ասաց Քոչարյանը։
Փաստաբան Արամ Վարդևանյանը նշեց, որ որոշել են գործի նյութերում մի քանի բառեր փոխել, փետրվարի 6-ին գործի քննությունը վերսկսել են, փետրվարի 7-ին՝ ավարտել։
«Սա ինձ համար չափազանց արտառոց է։ Ինձ թվում է, որ ընկերներս էլ չեն հիշի մի դեպք, երբ նախաքննության ավարտից 24 ժամ հետո գործը վերսկսում են»,-ասաց Վարդևանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին