Մենք գործ ունենք շատ վտանգավոր միտումների հետ. Հրանտ Բագրատյան
«Մենք ոչ մի Արցախ էլ չենք կարող հետ բերել, եթե աշխարհքաղաքական ուժեր չլինեն դրա հետևը կանգնած»,- «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման կազմակեպած քննարկմանն ասաց ՀՀ ախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Նա նշեց, որ համարյա չի տեսել եվրոպական գործիչ, որն իրեն չասի՝ Արցախը մոռացեք, դա լուծված հարց է, բացի ռուսներից։
«Ռուսներից էլ գոհ չենք, իրենց խաղաղապահության ֆունկցիան լավ չեն կատարել, բայց դա դա է։ Ինչու է Փաշինյանն անընդհատ առաջ մղում հակառուսականության թեման, որովհետև դա արևմուտքն է պահանջում՝ քշի այդտեղից ռուսներին, քշի այդտեղից պարսիկներին, ու շանս կստանաս մեզանից տիրելու հավերժ՝ ոնց կուզես, ինչ կուզես Հայաստանի հետ արա։ Որևէ կասկած չպետք է լինի, որ սա այսպես է»,- ասաց Բագրատյանը։
Նա նշեց, որ կոմպլիմենտարության դարաշրջանն ավարտվել է, չի կարելի լավ լինել և Արևելքի, և Արևմուտքի հետ։
Հ.Բագրատյանի խոսքով, Փաշինյանն ամեն անգամ մի բան նախաձեռնելու է. «Չի ստացվում։ Մի կարծեք, թե մեր հավաքները նշանակություն չունեն։ Ինքը չի կարողանում Հայաստանն օտարել Իրանից ու Ռուսաստանից, և ամեն անգամ այս մարդուն ասում են՝ մի նոր բան մոգոնի։ Նա նախաձեռնել է, օրինակ, Սահմանադրական փոփոխությունը։ Ինչո՞ւ է փոխում, ի՞նչն է փոխում։
Հայտարարում են՝ մեր օրհներգում կա թշնամի բառը, դա անընդունելի է։ Ես կասկածում եմ, որ նույնիսկ Ադրբեջանն ու Թուրքիան պահանջում են այդ փոփոխությունները։ Հասկանո՞ւմ եք։ Նրանք չպահանջեինք, սա մոգոնելու էր։
Մենք գործ ունենք խորապես այլասերված, խորապես պատրաստ մինչև վերջ դավաճանելու անձի հետ։ Մենք գործ ունենք շատ վտանգավոր միտումների հետ և այդ սահմանադրական փոփոխությունները նույնպես մտածված են Հայաստանի սահմաններից դուրս, դրանք լուրջ ուժեր են»։
Մանրամասն՝ տեսանյութում։