Դատախազությունը ստացել է Ալեն Սիմոնյանի հարսին, «Սիներջիի» տնօրենին և աշխատակիցներին կալանքից ազատելու ՔՊ միջնորդությունը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դատախազություն են ներկայացրել անձնական երաշխավորություն կիրառելու մասին միջնորդություն` խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կնոջ` Անի Գևորգյանի, «Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլյա Մկրյանի և «Սիներջիի» տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ դատախազությունից։
«Դատախազությունը ստացել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների՝ անձնական երաշխավորություն կիրառելու մասին միջնորդությունը»,– ասել են դատախազությունից։
Հարակից հրապարակումներ`
- Իմ խաչը ծանր է. Ալեն Սիմոնյան
- Տաթև Արցախը՝ Ալեն Սիմոնյանի հարսի մասին. Թույլ տվեք, որպեսզի մայրը լինի իր երկու երեխաների հետ
- Ալեն Սիմոնյանի հարսի փաստաբան. Մինչև դատարանի որոշումը չտեսնենք, բողոքը չենք կարող կառուցել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան