Բացեք ցանկացած հայկական կայք, և այնտեղ հիմնականում կտեսնեք խոսողների պատկերները. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Ինչով են հիմնականում զբաղվում քաղաքական գործիչները: Ճիշտ եք, հիմնականում խոսում են, խոսում են, խոսում են, ....: Բացեք ցանկացած հայկական կայք, և այնտեղ հիմնականում կտեսնեք խոսողների պատկերները: ԻՆչու են խոսում. խոսելով փորձում են քաղաքականություն իրականացնել, քաղաքական դիսկուրս՝ խոսույթ են փորձում կառուցել:
Քաղաքականությամբ զբաղվել, նշանակում է խոսել: Ցանկացած երկրում դա այդպես է, սկսած Հին Հունաստանի ագորաներից:
Որն է քաղաքական դիսկուրսի՝ խոսույթի նպատակը: Քաղաքական խոսույթի հիմնական գործառույթն իշխանության համար պայքարն է, և, եթե այն արդեն ունեք, իշխանությունը սեփական ձեռքում պահելը։
Միշել Ֆուկոն պնդում է, որ քաղաքական գործիչները օգտագործում են դիսկուրսի քաղաքական բնույթը, որպեսզի բացահայտորեն վերահսկեն զանգվածներին, նրանց ուղեղները, իսկ ուղեղների միջոցով մարմինները, խաղալ նրանց երևակայության, բնազդների, թուլությունների, էգոիզմի, վախերի, ամբոխի կոլեկտիվ Ես-ի հետ:
Քաղաքական դիսկուրսի սոցիալական նպատակը քաղաքացիների մեջ «քաղաքական ճիշտ» գործողությունների և գնահատականների անհրաժեշտության սերմանելն է, դրա համար պետք է ուենալ սեփական ՛՛ճիշտը՛՛, այլ ոչ թե հերքել մեկ ուրիշի ՛՛ճիշտը՛՛:
Այլ կերպ ասած, քաղաքական դիսկուրսի նպատակը ոչ թե ինչ-որ բան նկարագրելն է, բողոքելը, տրտնջալը, այլ հասցեատիրոջ, այսինքն, քաղաքացիների մեջ, ձևակերպել, արթնացնել մտադրություններ և, այդ համոզմունքի հիման վրա դրդել համատեղ գործողությունների:
Փիլիսոփայությունից անցնենք պրակտիկային: 2018 թվականից մինչ մեր օրերը ով է Հայաստանում դիսկուրս թելադրել, այսինքն իրականացնել քաղաքականություն, այսիքն իրականացրել իշխանություն, թեկուզ՝ տխմար: Անունը բոլորդ գիտեք: Նա թեմաներ է հնարել, մնացածը նրան արձագանքել են, անգամ արձագանքել են իր գրչին, գլխարկին, ժամացույցին ...:
Եթե նա է ձևավորում խոսույթն, այսինքն տիրում է մարդկանց ուղեղներին, իսկ մնացյալներն ընդամենը արձագանքում են, տրտնջում են, բողոքում են, ապա իշխանության ամբիոնում նա է լինելու մենակը, միակը, միայնակը:
Երբ է կարող փոխվել իշխանությունն: Այս անգամ էլ եք ճիշտ, երբ որ դիսկուրս՝ խոսույթ ձևավորի ու իրականացնի իշխանության այլընտրանքն, այսինքն իրականացնի քաղաքականություն, այսինքն ինքը իշխի մարդկանց ուղղեղների վրա, կառավարի նրանց մարմինների ուղղությունն ու շարժման ինտենսիվությունն, իսկ նախկին ուղեղների տիրակալը սկսի արձագանքել, բողոքել, քննադատել ...: Եթե նա սկսում է արձագանքել, հետևել այլընտրանքի մտքերին, չհամաձայնվել, տրտնջալ ... , ուրեմն կորցնեւմ է իշխանությունը»:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Նախանձում եմ «հեղափոխական սերնդի» ինքնավստահությանը
- Ստեփան Դանիելյան. Շատ պատասխանատու և խառնակ ժամանակներ են սպասվում
- Ստեփան Դանիելյան. Խաղաղության շուրջ բանակցություններ չեն եղել ու չկան