Խնդիր է, որ ապրում ենք մի Սահմանադրությամբ, որը ոչ լեգիտիմ է. Վահագն Ալեքսանյան
«Մենք տեսնում ենք խնդիրներ այն Սահմանադրության մեջ, որն ունենք, և այդ խնդիրները բազմաթիվ են»,- ԱԺ-ում կազմակերպած ճեպազրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Նրա խոսքով, ՀՀ քաղաքական դաշտում գրեթե բոլորը բացի ժամանակին եղած իշխանություններից, միշտ արձանագրել են, որ սահմանադրական հանրաքվեներն անցկացվել են բազմաթիվ ընտրախախտումներով, ու ոչ մի պարագայում չի կարելի այդ փոփոխություններով անցկացված Սահմանադրությունը համարել լեգիտիմ:
«Խնդիրներից առաջինը Սահմանադրության լեգիտիմությունն է։ Դա արդեն իսկ խնդիր է, որ ապրում ենք մի Սահմանադրությամբ, որը ոչ լեգիտիմ է»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:
Ալեքսանյանի կարծիքով Սահմանադրությունում կա մտածելակերպի փոփոխության անհրաժեշտություն, ՀՀ-ն որպես բացարձակ արժեք ամրագրման անհրաժեշտություն։
Նրա խոսքով՝ նոր Սահմանադրությունը ֆրասիական իրավունքի տեսանկյունից նշանակում է նոր հանրապետություն։
Վահագն Ալեքսանյանը հաստատեց, որ Սահմանադրության փոփոխությունը վերաբերերլու է նաև Անկախության հռչակագրի հղումանը։
«Այո, կետեր կան, որոնց մասին խոսում ենք, դրանց թվում է նաև Անկախության հռչակագրին հղումը: Մենք սրա մասին հանրության հետ բաց խոսում ենք, որքան էլ մանիպուլյացիաները, սուտն ու կեղծիքը շատ է, հատկապես կոնկրետ երկրից կառավարվող քաղաքական ուժերի կողմից»,-ասաց պատգամավորը և հավելեց. «Սահմանադրության մեջ գրված է, որ Հայաստանը պետք է իրականացնի հայ ժողովրդի իղձերը: Հիմա թող ինչ-որ մեկն ինձ բացատրի, թե ինչպես պետք է Հայաստանը միաժամանակ բավարարի և ռուսաստանահայության, և ամերիկահայության իղձերը»:
Հարակից հրապարակումներ`
- Նոր Սահմանադրությունը պատմության մեջ մնալու է որպես «ալիևյան սահմանադրություն»
- Անկախության Հռչակագրի գոյությունը չի կարող դադարել, անփոփոխելի փաստաթուղթ է ու կախված չէ Սահմանադրությունից. գիտնականներ
- Թշնամու պահանջով, Սահմանադրություն փոխելը, կապիտուլացիայի վերջին արարն է. Արմեն Մարտիրոսյան
- Մի օրը կխոսեն Սահմանադրությունը, հետո՝ գերբն ու օրհներգը փոխելու մասին, մինչդեռ մեզ գոյաբանական վտանգ է սպառնում. Փորձագետ