Միասնական քննություն ձմեռային փուլի վերջնական արդյունքները հայտնի կլինեն փետրվարի 15-ից հետո
Արդեն 2-րդ տարին Գնահատման և թեստավորման կենտրոնը դիմորդներին լրացուցիչ հնարավորություն է տալիս՝ միասնական քննություն հանձնել 2 անգամ՝ հունվար-փետրվար ամիսներին (1-ին փուլ) և հունիսին (2-րդ փուլ): Այս տարի ընդունելության քննությունների 1-ին փուլում հայտագրվել է 9672 դիմորդ մոտ 22.000 շրջանավարտից։
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը Panorama.am—ին ասաց, որ մի քանի ժամից քննական կենտրոններում կփակցվեն փետրվարի 3-ին տեղի ունեցած «Մաթեմատիկա» առարկա միասնական քննության արդյունքները: Միաժամանակ դիմորդներն իրենց գնահատականների մասին հաղորդագրություններ կստանան դիմում -հայտում իրենց նշած էլեկտրոնային հասցեներին:
Վաղը՝ մինչև երեկոյան ժամը 18.00, «Մաթեմատիկայի» արդյունքների բողոքարկման ժամկետն է:
Վերջին՝ փետրվարի 4-ին հանձնված «Կենսաբանություն» և «Ռուսաց լեզվու» առարկաների գնահատականները հայտնի կդառնան վաղը՝ փետրվարի 9-ին:
Հաջորդ օրը բողոքարկումն է:
«Բոլոր առարկաների արդյունքներն առայժմ նախնական են՝ բողոքարկման փուլից հետո հնարավոր են որոշ գնահատականների վերանայումներ: Բուհերի ընդունելության միասնական քննությունների 1-ին՝ ձմեռային փուլի վերջնական արդյունքները հայտնի կլինեն փետրվարի 15-ից հետո»,- ասաց Խաչանուշ Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին անցկացվել է «Հայոց լեզու և գրականություն» (3228 դիմորդ) , հունվարի 21-ին՝ «Քիմիա» (1045 դիմորդ) և «Աշխարհագրություն» (56 դիմորդ), հունվարի 27-ին օտար լեզուներ՝ անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն (5108 դիմորդ), հունվարի 28-ին՝ «Ֆիզիկա» (827 դիմորդ), «Հայոց պատմություն» (1087 դիմորդ), փետրվարի 3-ին՝ «Մաթեմատիկա» (4198 դիմորդ), փետրվարի 4-ին` «Կենսաբանություն» (1222 դիմորդ) և «Ռուսերեն» (141 դիմորդ) առարկանների քննությունները։
Հիշեցնենք, որ նախորդ տարի միասնական քննությունների 1-ին փուլում հայտագրվել էր 6871 դիմորդ:
Հարակից հրապարակումներ`
- Վաղը մաթեմատիկայի միասնական քննություն է հանձնելու 4198 դիմորդ
- Հաստատվել է բուհերի ընդունելության միասնական քննությունների 1-ին փուլի քննական կենտրոնների ցանկը․ ԳԹԿ մամուլի քարտուղար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան