Գագիկ Գինոսյանի «հայու տեսակը» կայացել է. Աշոտ Մելքոնյան
«Ինքը շատ ճիշտ հաղորդաշար էր ընտրել՝ «Հայու տեսակ»։ Խոսքն իր տեսակի մասին էր»,- «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Գագիկ Գինոսյանի վերջին հրաժեշտի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։
Նա հիշեց, երբ ասում էին՝ Գագիկ, խոսքը քո տեսակի մասին է, ասում էր՝ ոչ, ես ուզում եմ ազգն այդ տեսակը դառնա։
«Վստահաբար կարող եմ ասել, որ այդ տեսակը կայացել է։ Որքան էլ մենք այսօր ծանր վիճակում ենք ապրում՝ աշխարհաքաղաքական, մեր հայրենիքը վտանգված վիճակում է, բայց այդ տեսակը կա։ Այն գլխիկոր երիտասարդները, որոնք մտնում ու դուրս են գալիս խոնավացած աչքերով, այդ տեսակը Գագիկ գինոսյանական տեսակն է, որն ապրում է այսօր և այդ տեսակը պետք է ծլարձակի»,- ասաց Ա. Մելքոնյանը։
Նրա խոսքով, հանրային այսպիսի ճանաչում քիչ մարդկանց գիտի, ում հետքերը կարելի էր տեսնել ամենուր՝ Լոս Անջելեսից մինչև Սփյուռքի ցանկացած շրջան, Ռուսաստան, Արևմտյան Հայաստան, Արարատի գագաթ և, իհարկե, Արցախ։
«Ուներ կերպարներ, որոնց պաշտում էր՝ Հայրիկ Մուրադյան, Լեոնիդ Ազգալդյան, Գարեգին Նժդգեհ։
Շատ ափսոս։ Միակ մխիթարությունն այս հանրությունն է, հայի այս տեսակը, որ հիմա ողբում է, ցավում է, բայց այդ կսկիծն ատամներով սեղմելուց հետո մի օր պետք է պայքարի և Գինոսյանի հոգին անդրշիրիմյան աշխարհում նորից պետք է փառավորվի»,- ասաց Ա. Մելքոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Գինոսյանին ճանապարհեցին «Յարխուշտա» ռազմական պարով
- Երիտասարդության մեջ Գինոսյանի սերմանած ազգային հատիկը մնալու է. Աննա Մայիլյան
- Մեծ գործ էինք մտածել. Սիրված դերասանը՝ Գագիկ Գինոսյանի մասին
- Գագիկ Գինոսյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության թանգարանի այցելուների մատյանում
- Մեզ համար մեծ կորուստ է Գագիկ Գինոսյան բացառիկ հայի ու մարդու մահը․ Բեգլարյան
- ժայռը տապալվեց․․․․ Պողոսյանը՝ Գինոսյանի մասին
- Հրաժեշտ ուսուցչին, մարտական ընկերոջը... Գագիկ Գինոսյանի հոգեհանգիստը՝ Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան