Բեռնատարից պայթյունավտանգ օկտանի արտահոսքի ահազանգով օգնության են հասել փրկարարները
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են.
«Փետրվարի 9-ին, ժամը 15։31-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգավանի մաքսային անցակետում ավտոցիստեռնից առկա է օկտան հեղուկի թույլ կաթիլային արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Volvo» մակնիշի ավտոցիստեռնի (մոտ 20 տոննա օկտան հեղուկ տեղափոխող) փականի հատվածից առկա է թույլ կաթիլային արտահոսք․ մոտակայքում կան կայանած բեռնատարներ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, ցիստեռնի մոտակայքում գտնվող բեռնատարները տեղափոխել անվտանգ տարածք և իրականացրել հեթապահություն. արտահոսքը դադարեցվել է տեղի ուժերով»:
Հարակից հրապարակումներ`
- Փրկարարները երկաթյա թիթեղը հեռացրել են ավտոմեքենայի վրայից
- Սյունիքում փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել ավտոբուս՝ 28 ուղևորով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան