Վարչախբի նպատակն է քաղաքական դաշտից հեռացնել գործիչներին, որոնք պայքարում են այս թուրք-ադրբեջանական գործակալների դեմ. Գագիկ Մինասյան
«Ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ այս վարչախումբը մի նպատակ ունի, քաղաքական դաշտից հեռացնել բոլոր այն գործիչներին, որոնք առավել ակտիվ են պայքարում այս թուրք-ադրբեջանական գործակալների դեմ»,-Արմեն Աշոտյանի դատավարության ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը։
Նրա կարծիքով՝ այդ պայքարը գնալով թեժանում է, քանի որ հասարակության մեծ հատվածը հասկանում է, թե ինչ ողբեգության է բերում գործող իշխանությունը։
Մինասյանն ասաց, որ պետք է մեծացնել քաղբանտարկյալների աջակցությունը, որպեսզի հասնեն նրանց և ՀՀԿ-ի այն նպատակների իրագործմանը, որը սկսել էին դեռ 2018 թվականից։
«Սրանց վռնդենք, որպեսզի մեր ընթացքը, որը մենք արյուն քրտինքով, սխալներով սկսել ենք իրականացնել 1988 թվականից, հասցնենք իր նպատակին»,- հայտարարեց Մինասյանը։
Նա կարծիք հայտնեց, որ պայքարի գործընթացները գնում են, բայց դրանց մի մասը միշտ չէ, որ տեսանելի է հասարակության համար։
«Միշտ չէ, որ պայքարի գործընթաներից մենք՝ քաղաքական գործիչներս գոհ ենք, բայց գործընթացները գնում ենք»,-հայտնեց բանախոսը։
Նշելով, որ ընդամենը երեք ամսում 13 %-ով ավելացել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնողների քանակը՝ գագիկ Մինասյանը նշեց, որ հասարակությունը հասկացել է, որ իշխանությունները ցանկանում են ոչնչացնել այն բոլոր ձեռքբերումները, որոնք եղել անկախության տարիներին։
Հարակից հրապարակումներ`
- Հասարկության 50 %-ը Արմեն Աշոտյանին համարում է քաղբանտարկյալ, սա աղետալի թիվ է. Նաիրա Զոհրաբյան
- Աշոտյան. Սահմանադրությունը հերթական զոհերից մեկն է, կարևորը կուսությունը չստուգեն
- Արմեն Աշոտյան. Դիմել Վեհափառ Հայրապետին` սկսելու 1988-ից առ այսօր Հայաստանի և Արցախի անկախության համար նահատակվածների սրբադասման գործընթացը