Գագիկ Գինոսյանի հիշատակին նվիրված պարում են Երևանի դպրոցների աշակերտները
Երևանի մի շարք դպրոցներում Գագիկ Գինոսյանի հիշատակին նվիրված պարային միջոցառումներ են տեղի ունեցել։ Մասնավորապես, Րաֆֆու անվան 36 դպրոցի սաները դպրոցի բակում պարել են «Քոչարի»։
«Հավերժ մեր սրտերում
Գագիկ Գինոսյանի պայծառ հիշատակին»,- տեսանյութին կից գրված է Րաֆֆու անվան 36 դպրոցի էջում։
Իսկ ահա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները պարել են «Յարխուշտա»-ն։
«#բլեյանդպրոց-ի կրտսեր-ավագ սովորողների այսօրվա ոգեղեն յարխուշտան նվիրվեց Գագիկ Գինոսյանին։ Պարում են 5-րդ դասարանի և քոլեջի սովորողները»,- տեսանյութին կից նշված է կրթահամալիրի էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին