ԿԳՄՍՆ՝ Փառքի անկյունները դպրոցներից հանելու մասին
Արդեն քանի օր է մամուլում լուրեր են տարածվում, թե ԿԳՄՍ նախարարությունը հրահանգել է դպրոցներից հեռացնել Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների Փառքի անկյունները։ Բնականաբար, դա առաջացրել է հանրության զայրույթը՝ նշելով, որ «այս քայլով էլ կամաց-կամաց ջնջում են պատմությունը», «շուտով Եռաբլուրն էլ կքանդեն»։
ԿԳՄՍ նախարարությունը հերքում է մամուլով տարածվող լուրերը, թե շրջաբերական է ուղարկվել դպրոցների տնօրեններին` հեռացնելու Արցախյան պատերազմներում զոհված հերոսների Փառքի անկյունները։
«Սուտ է, անհեթեթություն է, նման բան չկա, նախարարությունը նման շրջաբերական դպրոցներին չի ուղարկել, հրահանգ չի տրել։ Եթե գիտեք որևէ դպրոցի անուն, որտեղ հանվել է կամ որտեղ նման բան է ասվել, մեզ էլ ասեք այդ դպրոցի անունը»,- Panorama.аm-ին ասաց ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժինի պետ Կարինե Մանուկյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան