Հասարկության 50 %-ը Արմեն Աշոտյանին համարում է քաղբանտարկյալ, սա աղետալի թիվ է. Նաիրա Զոհրաբյան
«Ես չեմ զլացել և ուսումնասիրել եմ նախորդ իշխանությունների ժամանակ նույն Գելլափի, Ամերիկյան հանրապետական ինստիտուտի, տարբեր տեղական և միջազգային կառույցների անցկացրած սոցիոլոգիական հարցումները և որևէ իշախանության ժամանակ նման զարհուրելի թիվ, որ հարցվածների 50 %-ը ընդունի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, չի եղել սա աղետալի թիվ է»,- քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի դատական նիստի մեկնարկից առաջ ասաց «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
Նա հայտնեց, թե պատկերացնում է, որ եթե նման աղետալի թիվ լիներ նախորդ որևէ իշխանությունների ժամանակ, միջազգային կառույցները Հայաստանին հնարավոր բոլոր հարթակներից, վեհաժողովներից վտարած կլիներ։
«Հասարկության 50 %-ը Արմեն Աշոտյանին համարում է քաղբանտարկյալ, այնտեղ տրված է նաև այլոց՝ Նարեկ Մալյանի, Մամիկոն Ասլանյանի և այլոց անունները»-հայտարարեց Զոհրաբյանը։
Նրա խոսքով, դատարանում ոչ թէ Արմեն Աշոտյանի դատն է գնում, այլ իրավակա ֆարսն է բեմադրվում, քանի որ որոևէ իրավական գործընթաց չկա։
Անդրադառնալով Արմեն Աշոտյանի փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ես սկսեցի լրջորեն մտահոգվել դատավոր Դոլմազյանի առողջության համար, քանի որ նրա համար ապագա չկա, քանի որ փաստաբաններն ուղղակիորն ջախջախել էին կառավարության շենքում գրված և այս դատարանում սղագրված այն տեքստը, որով Արմեն Աշոտյանի խափանման միջոցը չի փոխվում և նա շարունակում է մնալ կալանքի տակ»։
Նա հայտնեց, որ միջնորդության մերժման մեջ գրված է, որ խափանման միջոցի հարցը կարող է լսվել դատարանի կողմից բոլոր վկաներին լսելուց հետո։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Սահմանադրությունը հերթական զոհերից մեկն է, կարևորը կուսությունը չստուգեն
- Արմեն Աշոտյան. Դիմել Վեհափառ Հայրապետին` սկսելու 1988-ից առ այսօր Հայաստանի և Արցախի անկախության համար նահատակվածների սրբադասման գործընթացը
- Եթե հայ ժողովուրդը չի փոխում Փաշինյանին, նա է փոխելու հայ ժողովրդի. Աշոտյան
- Աշոտյան. Հայաստանի ռեժիմը փաստացի խրախուսում է արցախցիների արտագաղթը Հայաստանից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը