Պուտինի՝ ամերիկացի լրագրող Կարլսոնի հետ հարցազրույցի դիտումների թիվն X-ում գերազանցել է 60 միլիոնը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցը ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնի հետ X սոցիալական ցանցում մոտ յոթ ժամում հավաքել է ավելի քան 60 միլիոն դիտում։
Ռեփոստների քանակ գերազանցում է 176 հազարը, իսկ ավելի քան 541 հազար մարդ արդեն «հավանել» է այն։
YouTube-ում տեսանյութերի դիտումների թիվը գերազանցել է 2,4 միլիոնը, մինչդեռ հարցազրույցը երրորդ տեղն է զբաղեցնում տեսածառայության միտումների բաժնում։
Brand Analytic զեկույցի տվյալների համաձայն, սոցցանցերում ամենաշատ հիշատակված մարդիկ են դարձել Պուտինը և լրագրող Թակեր Կարլսոնը։
The New York Times –ը գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցը ամերիկացի լրագրողի հետ ցույց է տալիս, թե որքան վստահ է պետության ղեկավարն իր ուժերի վրա.
«Պուտինի հարցազրույցը Կառլսոնի հետ ընդգծեց Ռուսաստանի ղեկավարի մարտավարական վստահությունը այն պահին, երբ նրա հակառակորդները խոցելի վիճակում են. Ուկրաինան դժվարություններ ունի մարտի դաշտում, հետագա օգնությունը Կիևին կասեցված է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ Կրեմլին աջակցող քաղաքական գործիչները լավ տրամադրվածություն ունեն»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Վ. Պուտինը հարցազրույց է տվել կոնկրետ այդ լրագրողին, քանի որ նրա դիրքորոշումը տարբերվում է մյուսներից, այն «ոչ մի կերպ ռուսամետ չէ, ոչ էլ ուկրաինամետ, այն ավելի շուտ ամերիկամետ է»։
Լրագրողը Պուտինի հետ հարցազրույց է վարել փետրվարի 7-ին, իսկ փետրվարի 8-ի գիշերն արդեն մեկնել է Ռուսաստանից։