Ով ծաղրում, կասկածի տակ է դնում հայոց պատմությունը, մեր հաղթանակները, չի կարող լինել հայ. Օհանյան
«Նա, ով ծաղրում է, կասկածի տակ է դնում հայոց պատմությունը, մեր մեծությունը, ազգի վեհ երազանքներն ու հաղթանակները, գուցե գենետիկորեն, բայց մեկ այլ հարթության մեջ չի կարող լինել հայ»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ այսօր Հայաստանը երկրագնդի վրա միակ պետությունն է դարձել Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, որտեղ ծաղրուծանակի են ենթարկվում ազգային մեծ երազանքը, գաղափարները, փորձում են աղավաղել մեր պատմությունը, հիմնովին քանդել հայեցի կրթությունն ու դարավոր արժեքների համակարգը, եկեղեցին, անկախության հռչակագիրը, նույնիսկ Սահմանադրությունը, ինչն ամենամեծ հարվածն է, որ կարելի է հասցնել մեր ազգին։
Նա նշեց, որ ազգային արժեքները ծաղրում են նրանք, ովքեր ոչինչ չեն արել մեր պետությունը պաշտպանելու, ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար։
«Փոխանակ այդ ուղղությամբ հրատապ քայլեր ձեռարկեն, ամեն ինչ անում են իրենց անգործությունը, անարդյունավետ կառավարումը, սխալներն արդարացնելու և Թուրքիայի ու Ադրբեջանի ցեղասապան քաղաքականությունը կոծկելու նպատալով՝ դառնալով, ըստ էության, նրանց փաստաբանը Հայաստանում։
«Անկասկած, բոլորս կողմ ենք նրան, որ յուրաքանչյուր ղեկավար իր որոշումներն ընդունի զարգացումներին և իրավիճակին համահունչ և դրանք պետք է հղեն հայ ժողովորդի առաջնային շահերից, իսկ մեր առաջնահերթություններում այսօր մեր անվտանգությունն է, ինքնաիշխանությունը, պետականության պահպանումը, Արցախի Հանրապետության հարցի արդարացի լուծումը, մեր բազմադարյան արժեքների պահպանումը, այն, ինչ իրենց գործունեությամբ Հայաստանի այսօրվա իշխանությունները կասկածի տակ են դնում»,- ասաց Ս. Օհանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան