«Ժողովուրդ». Փաշինյանը թիմակիցներին հանձնարարել է ամեն ինչ անել, որ կուսակցությանն անդամակցողների թիվը շատանա
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է արել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստը 3 ժամից ավել է տևել: Քննարկվել են բացառապես ներկուսակցական հարցեր, արտաքին քաղաքական հարցերը մղվել են երկրորդ պլան իշխանականների կողմից:
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պետք է մեծ թափով շարունակել մարզային ակտիվի ու տարածքային կառույցների հետ աշխատանքը, նաև իր թիմակիցներին հանձնարարել է ամեն ինչ անել, որ կուսակցությանն անդամակցողների թիվը շատանա: Իշխանականները նաև որոշել են մեդիադաշտում ակտիվանալ, հենց սրանով էլ պայմանավորված՝ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները վերջին օրերին մեկը մյուսի հետևից «տիկտոկյան» էջեր են բացել ու հոլովակներ են տեղադրում: Լրատվամիջոցների հետ նրանց աշխատանքը տապալված է, դրա համար հույսները սոցցանցերն են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։