Անցյալի թերությունների զգալի մասը, դեռ ավելացված կրկնվում են այսօրվա իշխանությունների ժամանակ. Օհանյան
«Ոչ ոք չի ասում, որ նախկինում թերություններ չեն եղել, բայց անընդհատ պայքար է մղվել այդ բոլոր ոլորտներում այդ թերությունները վերացնելու ուղղությամբ»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի խնդիրն է անցյալի դրական հենքի վրա կառուցել նաև իր ապագան։
«Ցավոք սրտի, այսօրվա իշխանություններն անընդհատ փորձում են խոսել անցյալի թերություների մասին՝ առաջ չնայելով, համապատասխան եզրակացություն չանելով, անցյալի թերությունների զգալի մասն այսօր նույն պատճառներով դեռ ավելացված կրկնվում են այսօրվա իշխանությունների ժամանակ»,- ասաց Ս. Օհանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան