Հայկ Մարության. Դուք որոշումը հանում եք ժողովրդի ճնշման ներքո
Երևանի նախկին քաղաքապետ, ավագանու նախկին անդամ Հայկ Մարությանն ուրախալի է համարում տրանսպորտի թանկացման վերաբերյալ որոշման նախագծի հետկանչը։
«Ես հիշեցնեմ, որ բազմատաղանդ քաղաքային իշխանությունը որոշել էր թանկացնել հանրային տրանսպորտը, սահմաներ աննախդեպ գներ։ Այսպիսի գներ ամբողջ աշխարհում չկար՝ նույնիսկ ամենազարգացած երկրներում ու քաղաքաներում»,-ասում է Մարությանը տարածած տեսանյութում։
Նա մանրամասնում է, որոշման նախագծի համաձայն, ամենաէժանը տարեկան փաթեթն է, որն արժե 110 հազար դրամ, իսկ դա նշանակում է, եթե տանը կա տրանսպորտից օգտվող չորս մարդ, ապա ընտանիքը տարվա սկզբին պետք է 440 հազար դրամ վճարի, որպեսզի կարողա օգտվել տրանսպորտից։
«Եվ սա այն դեպքում, երբ շատ ընտանիքներ հացի խնդիր ունեն, հազիվ են ծերը ծերը հասցնում, աշխատավարձից աշխատավարձ են ապրում, բայց նրանք թքած ունեն դրա վրա ու բերում են նման այլանդակ նախագիծ։ Սա ապացուցեց, որ նրանք բացարձակ տեղյակ չեն ոչ մի բանից, որոշումն ընդունվում է հանց այնպես՝ առանց հաշվի առնելու հետևանքները և այլն»,-նշում է Մարությանը՝ ավելացնելով, որ որոշումը հանվել է օրակարագից ժողովրդի ճնշման ներքո։
Նա նշեց՝ հետկանչը նշանակում է, որ առաջիկա պայքարում էլ պետք է լինեն միասնական։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Տրանսպորտի թանկացման հարցը դուրս է բերվել նիստի օրակարգից
- Բաբկեն Պիպոյան. Համայնքը եփել է բորշչ, որը չի կարողանում ուտել
- Լալա Մնացականյան. Այն մարդիկ, որ մեր կողքը կանգնած գոռում էին թանկացումների դեմ, հիմա թանկացնում են տրանսպորտը
- Պիպոյանը՝ տրանսպորտի թանկացման նախագծի մասին. Այնպիսի փնթի իրավիճակ է, որ բովանդակային հարցեր քննարկելը տեղին չէ