Շառլ Միշելը ողջունել է Բրյուսելում Երևանի հետ հանդիպումները շարունակելու Բաքվի հանձնառությունը
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ողջունում է Ադրբեջանի հանձնառությունը վերսկսելու Բրյուսելյան գործընթացի շրջանակում ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման շուրջ հանդիպումները։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր բլոգում։
«Ես ողջունում եմ Ադրբեջանի հանձնառությունը վերսկսելու Բրյուսելյան գործընթացի շրջանակում եռակողմ ձևաչափով հանդիպումները Հարավային Կովկասում կայունության և զարգացման հասնելու համար», - նշել է Միշելը։
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը նախօրեին հայտնել էր, որ հինգշաբթի օրը Եվրախորհրդի ղեկավարի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Իլհամ Ալիևն ասել է, որ «Ադրբեջանը միշտ աջակցում է Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում անցկացվող եռակողմ հանդիպումները»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան