Պետրակով. Հիմա թույլ ընտրանիներ չկան ու հաստատ լավ պայքարի ենք ականատես լինելու Ազգերի Լիգայի գալիք խաղարկությունում
Փետրվարի 8-ին Փարիզում կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2024/25 թվականների մրցաշարի վիճակահանությունը։
Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է C լիգայի C4 խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ֆարերյան կղզիների, Հյուսիսային Մակեդոնիայի և Լատվիայի հավաքականները։
ՀՖՖ հաղորդմամբ, Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը մեկնաբանել է վիճակահանության արդյունքը․
«Հետաքրքիր խումբ է: Ֆարերյան Կղզիների հետ հանդիպելու փորձ չունենք։ Գիտեմ, որ այնտեղ արհեստական խոտածածկով մարզադաշտ է, որի վրա դժվար է խաղալ։
Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղացել ենք․ շատ լավ հավաքական է։ Բավական լավ ու որակյալ խաղեր է խաղացել Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։
Լատվիան անհարմար հավաքական է, որն ունի նոր իտալացի գլխավոր մարզիչ։ Ինձ համար լավ առիթ է Լատվիայից կրած ցավալի պարտությանը տալու արժանի պատասխան։ Կարող եմ ասել, որ հիմա թույլ ընտրանիներ չկան ու հաստատ լավ պայքարի ենք ականատես լինելու Ազգերի Լիգայի գալիք խաղարկությունում։ Ըստ իս, մեր խմբում ֆավորիտը Հյուսիսային Մակեդոնիան է»:
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի են դարձել Ազգերի լիգայի 2024/25 շրջափուլում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մրցակիցները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան