Նպատակը ձևակերպված չէ կոնկրետ անձի դեմ. ՔՊ-ական պատգամավորը՝ Միջազգային քրեական դատարանում Ալիևին դատի տալու մասին
«Մենք խոսում ենք սկզբունքների մասին, որոնք ցանկացած սուվերեն պետության համար պետք է առաջնային լինեն»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հյատարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի հետ բարձրագույն մակարդակով առաջիկա բանակցությունների ժամանակ արդյոք Հայաստանը վերահաստատելու է հայտնի երեք սկզբունքները։
Արձագանքելով Ադրբեջանից հնչած տեղեկատվությանը, թե իրենք պատրաստ են վերականգնել Բրյուսելյան բանակցությունների ձևաչափը և հանդիպում կազմակերպել այնտեղ՝ ՔՊ խմբակցության քարտուղարը հայտնեց, թե չգիտի, թե հողի վրա ինչքանով է իրատեսական բրյուսելյան բանակցությունների վերականգնման վերաբերյալ Ադրբեջանից հնչած հայտարարությունները։
«Բնականաբար Հայաստանը շահագրգռված է այդ ձևաչափերով բանակցությունների վերսկսմանը, շահագրգռված է դրանում, քանի որ ՀՀ-ի օրակարգում առաջնայինը մնում է տարածաշրջանում խաղաղոթւյան հաստատումը,- ասաց Հովհաննիսյանը։
ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց նաև հարցին, թե արդյոք իր ներկայացրած ուժը պատրաստ է Միջազգային քրեական դատարանում հայց ներկայացնել ընդդեմ Իլհամ Ալիևի։
«Որպես նպատակ ՀՀ-ն իր առաջ դրել է բոլոր կատարված հանցագործությունների համար քայլեր ձեռնարկել, թե դրա արդյունքում ո՞ր սուբյեկտը պատասխանատվության կենթարկվի, այն արդեն իրավական հարց է։ Այսինքը՝ որպես այդպիսին նպատակը ձևակերպված չէ կոնկրետ անձի դեմ, կամ որևէ այլ սուբյեկտի դեմ։ Նպատակը հանցագործությունները պատժելն է»,-հայտարարեց Արթուր Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մամիջանյան. Հայաստանի անունից գլխավոր բանակցողը զբաղված է բացառապես Ադրբեջանի ուլտիմատումների կատարմամբ
- Հայկ Մամիջանյանը Բրյուսելում խոսել է «պարտադրված խաղաղության» անընդունելիության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին