Մեծ գործ էինք մտածել. Սիրված դերասանը՝ Գագիկ Գինոսյանի մասին
Բազմաթիվ մարդիկ եկել են Կամերային երաժշտության տուն՝ վերջին հրաժեշտը տալու ազգագրական պարերի մասնագետ, հասարակական գործիչ, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանին։
«Բառեր չեմ գտնում։ Շատ երիտասարդ էր։ Ինքը շատ մեծ հայ է, հայը հենց ինքն է։ Եկավ շարունակելու էն մյուսներին, ցավոք սրտի, կիսատ թողած, գնաց։ Բայց ինքը կա։ Ափսոս, մեծ գործ էինք մտածել, բայց չեղավ... չեղավ, ցավոք սրտի։ Ներեցեք, չեմ կարող էլ...»,-լրագրողների հետ զրույցում ասաց սիրված դերասան Դավիթ Հակոբյանը։
Նա նշեց՝ միասին էին աշխատում, շատ ծրագրեր միասին էին իրականացնում։
«Զարմանալի կերպով մենք նույն ձևով էինք մտածում։ Կարիք չկար, որ ես հարցնեի, ինքը ո՞նց է մտածում, կամ ինքը հարցներ՝ ես ո՞նց եմ մտածում։ Ինձ ասում էր՝ վարպե՛տ, ասում էի, վարպետը դու ես, ինձնից ի՞նչ վարպետ։ Հուսամ, որ իզուր չի անցել իր կյանքը։ Ես հավատում եմ»,-հուզմունքը զսպելով՝ ասաց Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Գագիկ Գինոսյանը մահացել է փետրվարի 6-ին ստի կանգի պատճառով։ Նրան կհուղարկավորեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Գինոսյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության թանգարանի այցելուների մատյանում
- Մեզ համար մեծ կորուստ է Գագիկ Գինոսյան բացառիկ հայի ու մարդու մահը․ Բեգլարյան
- ժայռը տապալվեց․․․․ Պողոսյանը՝ Գինոսյանի մասին
- Հրաժեշտ ուսուցչին, մարտական ընկերոջը... Գագիկ Գինոսյանի հոգեհանգիստը՝ Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան