Հանրային հեռարձակողի խորհուրդը Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հարցով դիմել է ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմնին
Հանրային հեռարձակողի խորհուրդը, որի կառավարման ներքո գտնվող հեռարձակող ընկերություններն անդամակցում են Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների ինքնակարգավորման նախաձեռնությանը, դիմել է Հայաստանի ԶԼՄ-ների Էթիկայի Դիտորդ մարմնին՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի գործողությունների վերաբերյալ փորձագիտական կարծիք ստանալու ակնկալիքով։
«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքով Խորհուրդն իրավասու է ինքնուրույն գնահատելու Գարեգին Խումարյանի գործողությունների համապատասխանելիությունը էթիկական և իրավական նորմերին, սակայն հաշվի առնելով միջադեպի հետ կապված հանրային լայն արձագանքը, Խորհուրդը հայցում է համապատասխան մանդատ և փորձառություն ունեցող մարմնի կարծիքը»,- նշված է Հանրային հեռարձակողի խորհուրդի հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Խաղ է ժամանակ շահելո՞ւ. Հակոբ Արշակյանն արձագանքել է Խումարյանի հայտարարությանը
- Խումարյանն ազատման դիմում չի ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին