Երիտասարդության մեջ Գինոսյանի սերմանած ազգային հատիկը մնալու է. Աննա Մայիլյան
«Գագիկ Գինոսյանը մեր ազգի նվիրյալներից է, ով ինձ համար, ու ոչ միայն ինձ համար, պարի Կոմիտասն է»,-լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը՝ խոսելով կյանքից անժամանակ հեռացած ազգագրական պարերի մասնագետ, հասարակական գործիչ, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի մասին։
Նա մեծ ժառանագություն է համարում բացօթյա պարային այն միջոցառումները, որ Գինոսյանը պարբերաբար կազմակերպում էր Երևանի տարբեր հատվածներում
«Կարծում եմ, դա չի կարող հենց այնպես անցնել։ Ազգայինի հատիկը, գենոֆոնդի ազդեցությունը, գույնը, որ ներմուծվել է մեր ժողովրդի, երիտասարդության մեջ, մնալու է։ Հիմա երբ Գագիկը չկա... Ավելի շատ պետք է զգանք իր տեղը, աբելի շատ գնահատենք, նա իր մահով մեզ ավելի շատ պետք է միավորի։ Նրա մահը մեզ մտածելու տեղիք է տալիս մեր ապրած կյանքի մասին։ Պետք է մտածենք, այս մարդն ինչո՞ւ եկավ, գնաց, ի՞նչ արեց.... Սա է կյանքը, արագ, բովանդակալից»,-ասաց Մայիլյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան