Զալուժնիի հրաժարականի դեմ Մայդանում ակցիայի մասնակիցների թիվը ավելանում է
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից Վալերի Զալուժնիի հրաժարականի դեմ ցույցի մասնակիցների թիվն ավելանում է՝ կենտրոնի «Մայդանում» արդեն հավաքվել է մոտ 50-70 մարդ։ Այս մասին հայտնում է ուկրաինական Strana պորտալը։
Ցուցարարներն աջակցություն են հայտնում Զալուժնիին, ում նախօրեին պաշտոնանկ արեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Մասնակիցները շարունակում են վանկարկել «Զելենսկի, կորի՛ր»:
Հայտնում են, որ հրապարակում իրավապահներ գրեթե չկան։ Միևնույն ժամանակ, որոշ ուկրաինական Telegram ալիքներ հաղորդել են, որ անվտանգության ուժերը աստիճանաբար ձգվում են դեպի «Մայդան»։ Ավելի վաղ պորտալը հայտնել էր, որ հանրահավաքին մասնակցել է մոտ երկու տասնյակ մարդ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան