Եթե Փաշինյանը Սյունիքով ռուսական վերահսկողությամբ ճանապարհ տար, Արցախի հայաթափում չէր լինի. Էդուարդ Շարմազանով
«Եթե Փաշինյանը Սյունիքով ռուսական վերահսկողությամբ ճանապարհ տար, Արցախի հայաթափում չէր լինի»,- tert.am-ի «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Եվ Արցախի հայաթափումը, և Լաչինի փակումը, և Արցախի հանդեպ ագրեսիան, և ՀՀ 200 քառակուսի կիլոմետր տարածքի օկուպացիան ունի 1 պատճառ՝ Փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետից հրաժարվելը։
Եթե հարգեր իր ստորագրությունը, ճանապարհը տար՝ ռուսական վերահսկողությամբ, որևէ խնդիր չէր առաջանա։ Ոչ միայն չարեց, այլև այդ նույն տարածք եվրոպական դիտորդներ բերեց, հրաժարվեց ՀԱՊԿ-ի զորավարժություններից, թռավ Արևմուտքի գիրկը, հրաժարվեց ռուսական միջնորդությունից»,-նշել է Շարմազանովը։
Հարակից հրապարակումներ`
- Խորհրդարնում լեզվի գոնկա են մտել 12 տարեկան դեռահասի նման՝ Նիկոլին ու Իլհամին բավարարելու համար. Շարմազանով
- Նիկոլն ու Ալիևը «թքում» են Անկախության հռչակագրի դրույթի վրա, իսկ դուք ծպտում չեք հանում. Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան