Կարեն Վրթանեսյան. Կարող ենք ասել, որ Ադրբեջանում պաշտոնապես մեկնարկել է «Ժառանգ» օպերացիան
Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
««Վերընտրվելուց» ընդամենը 2 օր անց Իլհամ Ալիևն իր որդու հետ մասնակցել է Ադրբեջանի ստացած թուրքական արտադրության «Աքինջի» հեռահար հարվածային անօդաչուների ցուցադրությանը։
Ի՞նչ է սա նշանակում։
Նախ, կարող ենք ասել, որ Ադրբեջանում պաշտոնապես մեկնարկել է «Ժառանգ» օպերացիան. այն է, իր իշխանությունը վերահաստատելուց անմիջապես հետո Իլհամը մեկնարկ է տվել իր որդու՝ որպես ժառանգի, լեգիտիմացման գործընթացի։
Երկրորդը, ռազմական համազգեստով լինելը, նշանակում է, որ Հեյդարին ներկայացնում են՝ որպես ապագա ռազմական առաջնորդ, ընդ որում Թուրքիայի հետ դաշնակցությունը շեշտող միջոցառմանը։
Ադրբեջանը հիմա մտել է մի փուլ, որում նավթի արդյունահանումը կայուն նվազում է, իսկ մոտ 3 տարուց այդ կայուն նվազումը վերածվելու է անկման։ Ալիևների դինաստիայի իշխանության հիմնական հենասյունը հենց նավթն էր։
Արցախի զավթմամբ Ալիևը վերալեգիտիմացրեց իրեն՝ որպես երկրի ղեկավար, բայց նավթային եկամուտների անխուսափելի անկումը թույլ չի տա լեգիտիմության այդ «վարկը» փոխանցել որդուն։
Եւ նշանակում է, որ Իլհամը, եթե ցանկանում է իր ցեղի իշխանությունը պահել, ապա պետք է իր որդու տակ նոր հաղթանակներ դնի։
Այսինքն Հայաստանի դեմ ագրեսիան Իլհամի համար շատ պրագմատիկ նշանակություն ունի ու շատ ավելի կարևոր նշանակություն, քան զուտ ծավալապաշտությունը կամ հայատյացությունը...
Եւ ըստ այդմ էլ պետք է հասկանալ, որ անվերջ զիջումներով Ադրբեջանի գալիք հարձակումը Հայաստանի վրա զսպել անհնարին է, որովհետև Ալիևներին իրենց իշխանությունը շարունակելու համար հենց հարձակում է պետք՝ շոշափելի հաղթանակով»։
Հարակից հրապարակումներ`
- Զարմանալի էր, որ ընտրատեղամասում ներկա չէր Ալիևի վստահված անձ Նիկոլ Փաշինյանը. Էդգար Ղազարյան
- Ալիևի վերընտրվելուց հետո Ադրբեջանը լիարժեք ու նոր թափով շարունակելու է Հայաստանի դեմ ագրեսիան. Գեղամյան
- Exit poll. Ալիևը հաղթում է Ադրբեջանի նախագահական ընտրություններում
- Ալիևը քվեարկել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան