Տյառնընդառաջ տոնի շրջանակներում տեսչական ստուգումներ մսի իրացման կետերում
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Տյառնընդառաջ տոնի շրջանակներում, փետրվարի 5-ից սկսել է վերահսկողություն մսի իրացման կետերում: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
«Տեսչական մարմնի տեսուչները ստուգայցեր են իրականացրել՝ պարզելու իրացման ցանցում վաճառվող մսի ծագումը:
Վերահսկողական միջոցառումներ են իրականացվել մսի իրացման 84 վաճառակետերում։ Արդյունքում արձանագրվել են խախտմներ, որոնք հիմնականում վերաբերել են Ձև N5 անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի բացակայությունը։
Հիշեցնում ենք՝ վաճառվող թարմ միս-մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականով, միսը պետք է նույնականացվի՝ (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի և Ձև 5 վկայականի հերթական համարը), կտրատված և սառնարան-ցուցափեղկում դրված միսը պետք է ներկայացված լինի տեղեկատվական թերթիկով (այն պետք է նույնական լինի Ձև 5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ)»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան