Սաթիկ Սեյրանյան. Մի կայծ է պետք, որ պայթյուն լինի
«Մի կայծ է պետք, որ պայթյուն լինի, բայց քաղաքական ուժերն այստեղ անելիք ունեն, որպեսզի երկիրրը քաոսի չվերածվի»,-ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, որ մասնակցում էր «Հայաստանի հեռանկարը նոր տարածաշրջանում» թեմայով քննարկմանը։
Նրա խոսքով, եթե ծրագիր, առաջնորդություն, նախապատրաստում չեղավ, ապա հետևանքները կարող են ծանր լինել, թե իշխանությունների, թե նրանց ուղղորդող ուժերին՝ այդ թվում Ադրբեջանին, Թուրքիային։
«Հասարակությունը պատրաստ է, պետք է պատրաստ լինեն քաղաքական ուժերը։ Մենք հարցնում ենք՝ ի՞նչ է ուզում հասարակությունը։ Հարցրեք յուրաքանչյուր քաղաքացու. ուզում են ապրել, անվտանգ ապրել, աշխատել իր երկրում, քաղաքականությամբ քիչ զբաղվել»,-ասաց Սեյրանյանը։
Նրա խոսքով, սովորական մարդիկ տեսնում են, թե ինչ խրախճանքների մեջ են այս իշխանության ներկայացուցիչները, ինչ հագուկապ ունեին մինչև 2018-ի իշխանափոխությունը և դրանից հետո։
«Նման ծավալի թալան երբեք չի եղել։ Կլինի իշխանափոխություն, կտեսնեք»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան