Ոսկե մեդալը խթանում էր հանրակրթությունը, ճիշտ չէր այն հանել դպրոցից. Սերոբ Խաչատրյան
Օրերս ԿԳՄՍ նախարարությունից հայտարարաություն տարածվեց, որում ասվում էր. «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգում» կատարված փոփոխությունների համաձայն՝ այս տարվանից այլևս հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար գերազանցության մեդալի շնորհման գործընթաց նախատեսված չէ»:
Ոսկե մեդալի մոտիվացնող գործոնի և այն հանրակրթական դպրոցներից հանելու նպատակահարմարության հարցերով Panorama.am-ը դիմեց կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանին։
«Ոսկե մեդալը մոտիվացիա է, քանի որ որևէ արտոնություն չուներ և, ըստ էության, այն ստանում էին շատ-շատ քչերը՝ մոտ 100 հոգու մասին է խոսք գնում։ Այն, իմ կարծիքով, շատ լավ մոտիվացիա է, որովհետև 12 տարի երեխան լավ սովորել է և հասել է նշանակալի հաջողությունների։ Ընդորում, Ոսկե մեդալը նաև խթանում էր հանրակրթությունը։ Ինչ նկատի ունեմ, որ երեխաները սովորում են բոլոր առարկաները, ոչ թե այնպես, ինչպես անում են աշակերտների 90 %-ը։ Այսինքը՝ միայն սովորում էին այն առարկաները, որոնք իրենց պետք էին ընդունելության քննության ժամանակ։
Այդ պատճառով էլ , այս իմաստով կարծում եմ, ճիշտ չէր Ոսկե մեդալների հանելը դպրոցից։
Այստեղ մեկ ուրիշ խնդիր էլ կա՝ ինձ համար անհասկանալի է, թե ինչու է այն արվում տարվա կեսին։ ճիշտ կլիներ, որ եթե նման ցանկություն կար, ապա այն վերաբերեր միայն այն աշակերտներին որոնք այս տարի ավարատում են 9-րդ դասարանը, իսկ ովքեր արդեն ավագ դասարաններում են, իրենց կարող էր սա չվերաբերել։ Ոորովհետև այդ երեխաներն ահագին չարչարվել են և իմացել են, որ կարող են հավակնել մեդալի, ու հիմա, օրինակ, մարդը սովորում է 10-րդ, 11-րդ,12-րդ դասարաններում , համապատասխանում է մեդալի պահանջներին, բայց վերջին պահին որոշվում է, որ այն այլևս չի լինելու։ Լավ կլիներ, որ այդ որոշումը ուժի մեջ մտներ 2-3 տարուց։ Կան որոշումներ որոնք ճիշտ չէ միանգամից կիրառելը»,- ասաց Սերոբ Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դպրոցների շրջանավարտների համար գերազանցության մեդալի շնորհում այլևս նախատեսված չէ
- Մտածում ենք պոկված կախիչի մասին, չենք մտածում, թե ի՞նչ կմտածի 2-րդ դասարանցին դասագիրք չունենալու մասին. Սերոբ Խաչատրյան
- Վերջին 20 տարում այդպիսի բան չէր եղել, որ մասնագետը չդիմեր դասագիրք գրելու մրցույթին. Սերոբ Խաչատրյան
- Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ-ին կոչ է անում աչք չփակել Միհրան Հարությունյանին ոսկե մեդալից զրկելու վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան